Բելառուսում հեղափոխությունը շարունակվում է: Մենք հույս էինք հայտնել, որ մինչ Բելառուսի ընթացիկ հեղափոխության վերաբերյալ մեր այս վերլուծություններն «Առավոտում» տպագրվեն, Լուկաշենկոն հրաժարական տված կլինի: Բայց մեր վերլուծություններն «Առավոտը» տպագրեց, իսկ Լուկաշենկոն, փաստորեն, հրաժարական չտվեց: Եվ կարծես հրաժարական տալու մտադրություն էլ չունի, չնայած մեր կարծիքը մնում է նույնը, այն է՝ Լուկաշենկոն առաջիկայում Բելառուսի նախագահի պաշտոնին մնալու ոչ մի տարբերակ չունի, չնայած ըստ ամենայնի, որոշ ու որոշակի տարբերակներ, այնուամենայնիվ, երևակայում ու մտմտում է:
Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Լուկաշենկոյի իշխանության ավարտով, փաստորեն, ավարտվում են սովետի ու խորհրդային միության հետքերն ու շորշոփները Բելառուսում: Որոշներն ավելի կոպիտ ու ավելի ուղղակի էին արտահայտվել՝ «Սովետի թաղումը Բելառուսում»: Բայց որոշնելն էլ գտնում են, որ սովետի թաղման հանգամանքով չարժե ու պետք չէ շտապել, քանզի սովետի գոյության հիմքում նաև Պուտինի գոյության հանգամանքը կա: Քանզի շատերն էլ սովետի շորշոփների գոյությունը նաև Պուտինի գոյությամբ են պայմանավորում: Նաև ինքը՝ Լուկաշենկոն է պաշտոնի վրա իր գոյության հանգամանքը Պուտինի գոյությամբ բացատրում ու պայմանավորում ու նաև հույսեր է փայփայում, որ Պուտինն «իր սովետը» փրկելու համար նաև Լուկաշենկոյին ձեռք կմեկնի: Լուկաշենկոյից բացի, այսպես մտածողներ էլի կան, ովքեր մտածում են, որ Պուտինն իր գոյությունը երկարաձգելու համար նաև Լուկաշենկոյի գոյությունը կձգձգի ու կտևականացնի: Այդպես, իհարկե, ըստ ամենայնի, ինքը՝ Լուկաշենկոն է առաջին հերթին մտմտում ու երևակայում: Ընդ որում՝ ոչ միայն օդի մեջ է մտմտում ու երևակայում, այլև լրացուցիչ ու կոնկրետ միջոցներ է ձեռնարկում, նաև հանդիպումներ է կազմակերպում Պուտինի հետ: Չենք կարող ասել, թե այդ հանդիպումներն ինչ կտան Պուտինին, բայց որ Լուկաշենկոյի կողմից այդ հանդիպումները հեռահար նպատակներ են հետապնդում՝ կապված Բելառուսի նախագահի պաշտոնին հետագայում ևս մնալու հանգամանքի հետ, միանգամայն հասկանալի է: Հասկանալի է նաև, որ Լուկաշենկոյի այդ նպատակներն ու հույսերը չափազանց աղոտ են, և եթե դրանց թեկուզ աղոտ կերպով հավատացող կա, ինքը՝ Լուկաշենկոն է:
Բելառուսում ընթացող ու շարունակվող հեղափոխությանը ներկա եղողները վկայում են, որ նրանք, ովքեր գոնե մի անգամ ներկա են գտնվել ու առնչվել են Մինսկում ընթացող ու շարունակվող բազմահազարանոց հեղափոխությանը, վկայում են, որ եթե նույնիսկ Պուտինը շատ ցանկանա, էլի ոչ մի կերպ չի կարող օգնության ձեռք մեկնել Լուկաշենկոյին, չնայած հնարավոր է, որ լինի մի պահ, որ ինքը՝ Պուտինն էլ Լուկաշենկոյի փրկության մասին որոշ չափով ու որոշ առումով մտածի, մանավանդ որ՝ ինքը Պուտինն էլ մտածելու բաներ ունի՝ կապված իր երկրում տիրող իրավիճակի հետ: Ասում են, որ Խաբարովսկի կողմերում էլ Ռուսաստանի Պուտին նախագահից բավական դժգոհողներ կան: Պուտինը բազմափորձ նախագահ է և ինքը լավ գիտի, որ հեղափոխությունը վարակիչ հատկություններ ունի, և որպեսզի հեղափոխությունը մյուս երկրից չանցնի մյուսին, հարկավոր է տվյալ երկրից կտրել հեղափոխության ալիքը:
Լինում են պահեր, երբ Պուտինն ինքը Լուկաշենկոյին հույսեր է տալիս, և պահեր էլ են լինում, երբ Պուտինը ոչ մի հույս չի թողնում ամբողջապես ու ամբողջովին իրենից կախված Լուկաշենկոյին: Հեղափոխական այս օրերին Մինսկի բազմահազարանոց հանրահավաքներին ներկա գտնվողներն էլ վկայում են, որ ոչ մի Պուտին և ոչ մի այլ ոք ի վիճակի չի փրկել Լուկաշենկոյին՝ այնքան որ բելառուս ժողովուրդը վերջնականապես ու վճռականորեն է տրամադրված, և Պուտինն ինքն էլ որևէ խոստում չի տալիս իր խոստմանն անհամբեր սպասող Լուկաշենկոյին, և Պուտինի ելույթներից էլ դժվար է եզրակացնել՝ ինքը մտադի՞ր է օգնության ձեռք մեկնել Լուկաշենկոյին, թե՞ ուղղակի շոյված է, որ Լուկաշենկոյի կարգի քաղաքական գործիչն օգնություն է մուրում իրենից: Երբեմն-երբեմն ինքը՝ Պուտինն էլ է հանդես գալիս Բելառուսական հեղափոխության դեմ, և դա հասկանալի է, քանզի Խաբարովսկի իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշակի զարգացումների դեպքում Պուտինն ինքն էլ կարող է ամենավճռական հակահեղափոխականը դառնալ:
Կարդացեք նաև
Եթե, իհարկե, Խաբարովսկի ժողովուրդն ուղղակի օրինակ վերցնի բելառուսներից, որովհետև ամեն ինչ է հնարավոր: Հնարավոր է, որ մի գեղեցիկ օր էլ Պուտինը հայտնվի Լուկաշենկոյի անօգնական վիճակում, որովհետև ամեն ինչ ժամանակավոր է: Մանավանդ՝ քաղաքականության մեջ: Եվ պատահական չէ, որ իր՝ Պուտինի վերաբերմունքն էլ Լուկաշենկոյի առումով միանշանակ չէ:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Մնում է հասկանանք մեր պետական շահի համար որ սցենարն է լավ Խաբարովսկում և Մինսկում։ Մեր պետական շահը կարծես որբ է մնացել, երբ կարդում ես որոշ հոդվածներ։
А в Африке дети голодают.