Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի՝ Գագիկ Ծառուկյանը գտնվել է պետական հոգացության ներքո․ փոխնախարարի արձագանքը ԲՀԿ առաջնորդի ելույթին

Սեպտեմբեր 20,2020 10:28

Սեպտեմբերի 19-ին Աջափնյակ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել էր տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում հարկերի բարձրացման, կորոնավիրուսային համավարակի պայմաններում անվճար բուժօգնության անհրաժեշտության և այլ հարցերի մասին։

https://www.facebook.com/71338572844/videos/365900658147604/

Արձագանքելով ԲՀԿ առաջնորդի ելույթին՝ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ գրառումը․

Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եւ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եւս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ եվ տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ):

Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որեւէ վճարում, քանի որ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի՝ գտնվել է պետական հոգացության ներքո եւ համապատասխան կենտրոնին ըստ ներկայացված հայտի վճարել է պետությունը՝ հոգալով Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը:

https://www.facebook.com/a.a.smbatyan/posts/2735182710092504

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930