Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը․ բազմաթիվ նորարարություններ կան մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից

Սեպտեմբեր 20,2020 10:02

Սեպտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ Ծաղկաձորում անցկացնում է արտագնա աշխատանքային հանդիպում: Եռօրա քննարկումների առանցքում Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծն է լինելու: Հանդիպմանը մասնակցում են մի շարք շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ փաստաթուղթը շուրջ տասը տարի է թրծվում է, եւ ամեն անգամ օրենսգրքի ընդունման գործընթացը տարբեր պատճառաբանություններով հետաձգվել է: Նա հավելել է, որ եկել է վերոնշյալ գործընթացն ավարտելու պահը, քանի որ դա առանցքային է նոր Հայաստանի համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական առաջատար երկրների փորձը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ զարգանում է քրեական օրենսդրությունը, նոր պատժատեսակներ են ի հայտ եկել, որոշ պատժատեսակների մասով ընկալումն է փոխվել եւ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու քրեական եւ քրեադատավարական նոր օրենսգրքեր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ առանձնացրել է առանցքային փոփոխությունները՝ որակելով դրանք հեղափոխական: Ըստ նրա՝ առանցքային է պատժողական եւ վերասոցիալականացման քաղաքականության գաղափարների վերանայումը, սրանց զուգահեռ մի շարք ուղղություններ արդեն հարմարեցված են այս գաղափարին: Դրանց շարքում Ռուստամ Բադասյանը ընդգծել է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ստեղծման կարեւորությունը:

Բազմաթիվ նորարարություններ էլ կան մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մասնավորապես պատժատեսակների մասով: Նախարարը փաստել է, որ հաջորդ կարեւոր կետը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրումն է՝ հավելելով, որ մշակված կարգավորումները կիրարկման տեսանկյունից բավականին ճկուն են:

Նոր օրենսգիրք ունենալու ժամանակացույցը հաստատված է մինչեւ տարեվերջ, իսկ ամբողջությամբ կիրարկման փուլը կլինի շուրջ մեկ տարվա ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930