Ազատության հրապարակում այսօր հրավիրված «համազգային հավաքի» մեկնարկին «Միասնական Հայաստան» ազգային շարժման հիմնադիր Խաչիկ Ասրյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց ծափերով ողջունել Ազատության հրապարակում մեծաթիվ քանակությամբ ներկա Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ իրենց պրոֆեսիոնալ ծառայության համար:
Մի քանի րոպե անց ոստիկանները մոտեցան ամբիոնի մոտ գտնվող Խաչիկ Ասրյանին եւ ընդհատելով ելույթը՝ դիմակ չկրելու համար տուգանեցին նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ