Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաև նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը․ Արայիկ Հարությունյանն ու Գնել Սանոսյանը այցելել են դպրոցներ

Սեպտեմբեր 19,2020 20:47

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի հետ միասին այցելեցինք դպրոցներ։
Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ:

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:

Նախակրթարան են հաճախում նախադպրոցական տարիքի 25 երեխա:

Խոստացա աջակցել գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում, ինչի արդյունքում նախակրթարան հաճախող երեխաների թիվը կարող է հասնել մինչև 50 երեխայի։

Մարզում այս տարի ևս 12 մանկապարտեզ է կառուցվում ու հիմնանորոգվում, և բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների և նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2393498424285729

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրել է․

Այցի հաջորդ կանգառը Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում էր, որտեղ ևս մասնակցեցինք նախակրթարանի բացման արարողությանը:

Խիտ բնակեցված բազմաբնակարան բնակելի շենքերի եւ հարակից տարածքների նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզ չլինելու պատճառով զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Իսկ այժմ արդեն, նրանք, շնորհիվ այս կառույցի, ունեն այդ հնարավորությունը:

Դպրոցի առաջին հարկում հիմնված նախակրթարանն ունի առանձին մուտք, կահավորված 2 դասասենյակ, հանդերձարան և սանհանգույց: Այստեղ երկու հերթով նախադպրոցական կրթություն կստանա 30 սան:

Նախակրթարանի հիմնումն իրականացվել է «Նախադպրոցական կրթություն» միկրոծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլն 314 հազար ՀՀ դրամ: Դրամաշնորհային ծրագրում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումը կազմում է 6 մլն 634 հազար ՀՀ դրամ, իսկ Գավառի համայնքապետարանը ներդրել է 2մլն 680 հազար ՀՀ դրամ:

Գեղարքունիքի մարզում այս տարի հիմնած նախակրթարանները դպրոցների տարածքներում են, որտեղ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համաֆինանսավորման արդյունքում:

Գեղարքունիքի մարզում նկատելի աճ է արձանագրվում ծնելիության առումով, և դրան զուգընթաց մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաև նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2393565930945645

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930