Իրանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը։ Երկրում մեկ օրում վարակվածների թիվը հասել է 3000-ի, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է փետրվարից հետո։
Իրանը Չինաստանից հետո առաջին պետությունն էր, որտեղ սկսվեց տարածվել կորոնավիրուսը։ Երկրի ղեկավարությանը հաջողվեց մայիսի սկզբին վիրուսը վերահսկողության տակ առնել, սակայն հունիսին վարակվածության դեպքերը սկսեցին նորից աճել, իսկ օգոստոսին հասան օրական 1600-ի։
Վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է 3049 նոր դեպք, մահացել է 144 մարդ։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 23 952։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ