Սեպտեմբերի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Բիբլոսում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հումանիտար գիտությունների Միջազգային կենտրոն եւ հանդիպեց վերջինիս տնօրեն տիկին Դարինա Սալիբա Աբի Շեդիդի հետ։
Ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում քննարկվեցին մշակութային, կրթական եւ ֆրանկոֆոնիայի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարներ։
Զրուցակիցները մանրամասներ քննարկեցին սեպտեմբերի 21-ին Խաղաղության միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառման վերաբերյալ, որը կեզրափակվի հայաստանյան մշակութային գործիչների եւ կոլեկտիվների մասնակցությամբ առցանց համերգային ծրագրով ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության Տոնի առիթով։
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/armembleb/posts/2715340685379310