ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․
Նկար այս օրերի ծանր ու հակասական մտորումներիս մասին։ Նկարն ավելի քան խոսուն է, իսկ մնացյալի մասին` առաջիկայում։
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220998358642385
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անհամաձայնություն ունի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների հարցում և հնարավոր է` պատգամավորական մանդատը վայր դնի։ NewArmenia.am-ի հետ զրույցում պատգամավորը թեպետ ընդգծեց, որ «Իմ քայլի» հետ հակասություններ չկան, այնուամենայնիվ անհամաձայնությունը Սահմանադրական դատարանի հետ է կապված․ «Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, որոշ հանգամանքներից ելնելով` պարզ կլինի` մանդատը վայր կդնեմ, թե՞ ոչ»։