Այս շաբաթ տեղ հասանք: Հասանք վերջնակետին, և պարզվեց, որ հեղափոխությունն ընդամենը իմիտացիա էր:
Ընդհանրապես, ի՞նչ է հեղափոխությունը: Այն ոչ միայն նախկին կարգերի մերժումն է, այն նաև խաղի նոր կանոնների հաստատումն է, կանոններ, որոնք կբացառեն նախկին կարգերի վերադարձը:
Այդ առումով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը քայլ էր դեպի նախկին կարգերի վերադարձ: Ամբողջովին հին խաղի կանոններով տեղի ունեցավ: Իրենք որոշեցին թեկնածուներին, իրենք ընտրեցին՝ բացարձակապես թքած ունենալով հասարակական կարծիքի վրա: Ընտրությունը տեղի է ունեցել նույն ոճով, ինչ հանրապետականների օրոք էր: Որևէ քննարկում, լուրջ հարցադրումներ՝ ՍԴ դատավորի թեկնածուների հետ խորհրդարանական հարց ու պատասխանի ընթացքում, չեն հնչել: Եղել են հերթապահ հարցեր, հերթապահ պատասխաններ, որի գագաթնակետը կոճակսեղմոցին էր: Քվեարկությունն էլ էր հանրապետական ոճով: Այս գործընթացի վերաբերյալ վերապահումներ ունեցող գոնե մի հոգի չեղավ: Ոչ մեկի մտքով չանցավ հարց տալ, թե ինչպես կարելի է ընտրել մի մարդու, որը նախկին ռեժիմի հլու-հնազանդ կամակատարն է եղել, որի ապօրինի վճիռները ՄԻԵԴ-ը բեկանել է և Հայաստանի Հանրապետությանը մի քանի հարյուր հազար եվրո տուգանել:
Այս ընտրությամբ վերացավ նախկինների և ներկաների միջև գլխավոր ջրբաժանը: Եվ ներկաների ու քաղաքացիական հասարակության միջև նոր ջրբաժան առաջացավ:
Վերջին փաստարկը
Կարդացեք նաև
ՍԴ դատավորների ընտրության գործընթացի ընթացքում մեկ այլ բան էլ տեղի ունեցավ. փոխվեց իշխանությունների հռետորաբանությունը: Եթե նախկինում իրենց որոշ, չենք ասում՝ բոլոր, քայլերի, վարած քաղաքականության վերաբերյալ պարզաբանումներ էին տալիս, փորձում հիմնավորել, բանավեճի մեջ էին մտնում, հիմա այդ ամենը վերացավ: Այս դատավորներին ընտրելուց հետո իշխանությունների գլխին քննադատության հեղեղ թափվեց, իսկ իշխանավորների հիմնական պատասխանը հետևյալն էր. դուք որտե՞ղ էիք, որ մենք հեղափոխություն արեցինք: Կամ՝ իսկ ովքե՞ր են քննադատողները, դուք ո՞վ եք, որ մեզ ու մեր վարչապետին քննադատեք:
Այսինքն, իշխանությունները նաև քննադատությանը ռացիոնալ, տրամաբանական պատասխանելու աշխատելաոճից հրաժարվեցին: Սրանից հետո խելքներին փչածը կարող են անել և այդ ամենը հիմնավորել նրանով, որ իրենք հեղափոխություն են արել: Այսինքն, իրենք արդեն իրենց համարում են քաղաքականության մագիստրոսներ, գուրուներ, որոնք՝ ի տարբերություն մեզ, ամեն ինչ գիտեն, ու կողքից կարծիք լսելու կարիքն այլևս չեն զգում: Երբ ասում ենք՝ ջրբաժան իշխանության և հանրության միջև, ահավասիկ, նկատի ունենք նաև սա:
Մինչդեռ նման ոճի պատասխանը միայն մի բանի մասին է վկայում. որ նորմալ, առողջ քննադատություններին հակադարձելու փաստարկ չունեն: Իսկ եթե չունեն, պիտի անցնեն ոչ ռացիոնալ դաշտ, մեր աչքը կոխեն իրենց հեղափոխությունը ու անընդհատ բարբաջեն, թե քննադատողներն այդքան չկան, որ իրենք բանի տեղ դնեն:
Նախկին իշխանություններն էլ էին այդպես գործում: 20 տարի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, ինչպես էլ քննադատեիր, պատասխան չունենալու դեպքում մի բան էին ասում. բա դուք ո՞վ եք, դուք լուսանցքային եք, ում կովը բառաչի, բա լա՞վ էր, որ ձեր վախտ….
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այս համարում
նախկինի հետ կապ չունեցող իրավաբանը հազիվ երկու տարվա աշխատանքային ստաժ պետք է ունենար՝նրան ինչպես կարելի էր Սահմանադրական Դատարան վստահել….:Կամ,նորորի մասին վախենում ենք խոսել՝մատնացույց ենք անում նախկիններին՝նրանց մեջ նորմալ մարդ չի եղել?՝ուրեմն դուք էլ նորմալ չեք…..