Ներքին Կարմիրաղբյուր վարչական համայնքի ղեկավար Լեւոն Առաքելյանը գյուղ մեր այցելության ժամանակ նշեց, որ հուլիսյան հրետակոծությունից հետո վնասված տների վերանորոգումն ակտիվ փուլում է եւ մոտ օրերս կավարտվի: Սակայն գյուղապետը նաեւ խնդրանք ունի կառավարությանը:
«Մենք շատ շնորհակալ ենք կառավարությանը Ներքին Կարմիրաղբյուրում հուլիսյան հրետակոծությունից վնասված տների տանիքները վերանորոգելու համար: Սակայն գյուղում ունենք մոտ 90 ընտանիքներ, որտեղ ապրում են բազմազավակ եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքներ, որոնք չեն կարողանում սեփական ուժերով տանիքները կարգի բերել: Կխնդրեի կառավարությանը, եթե հնարավորություն ունի, այս գործը ավարտելու համար այդ բնակարանների տանիքները նույնպես վերանորոգել, որոնք 90-ականներից խարխուլ վիճակում են: Դա օր առաջ է մեզ անհրաժեշտ, որովհետեւ երբ սահմանին ապրում են մարդիկ, դա երկրորդ գիծ է, իսկ այդ տները համարվում են հենակետ»:
Լեւոն Առաքելյանը հավաստիացրեց, որ գյուղից հեռանալու միտում, նպատակ չկա ու չի էլ լինի: Մարդիկ այս գյուղը ստեղծել են ու այստեղ էլ մնալու են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ