«Եթե հանկարծ անկախության համար պայքարած և քվեարկած մեր սերունդը չլիներ, վերջին 20 տարիները կլինեին անկախության արժեքները ջնջելու տարիներ, ինչը հետևողական իրականացնում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Անդրադառնալով մեր օրերի իրադարձություններին՝ նա ասաց, որ շատ հիասթափեցնող են Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու հատկապես ՍԴ երեք դատավորների ընտրությունը։ Նա նաև մտահոգիչ համարեց Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող որոշ գույքի նկատմամբ սահմանված կալանքի չեղարկումը և այն, որ նախկին նախագահն այսօր ազատության մեջ է։
«Եթե Քոչարյանը դրսում է, եթե նրա գույքի վրայից կալանքը հանել են, շատ տխուր է։ Կամ ինչպե՞ս է, որ սահմանը թուլացնող և ժողովրդի վրա բանակ բերողները Հայաստանում չեն։ Եվ միթե կարելի էր մարտի 1-ի զոհերի հարազատներին ու քաղբանտարկյալներին նեղացնել»,- հարցնում է Արամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։