Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը ներդրումային փուչիկի թատերաբեմ». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 18,2020 22:40

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն պարզվեց, որ ոչ թե ընդդիմությունն է խանգարում, որ գործարանն աշխատի, այլ խարդախության մեջ միմյանց մեղադրող գործարարները…

Այս պատմությունը լսելով՝ թերևս հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր կառավարությունը հետհեղափոխական շրջանում ԱԱՀ-ի հարկային արտոնություն տրամադրում մի կազմակերպության, որը միլիոնավոր դոլարների ներդրում էր խոստանում, բայց ուներ ընդամենը մեկ գրանցված աշխատող:

Հետաքրքիր է, եթե ընդդիմությունը հարց չտար վարչապետին, իսկ գործարարն էլ ի պաշտպանություն ասուլիս չաներ՝ մեր ժողովուրդը որտեղի՞ց էր իմանալու, որ խարդախության մեջ են իրար մեղադրում ու 3 տարվա մեջ գեթ մեկ կոմպոզիտային գազի բալոն չեն իրացրել:

Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930