«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նախարարությունը չի կարողանում պատասխանել՝ դպրոցների աշխատակիցների թեստավորումը ի՞նչ միջոցներով է կատարվելու»
10 օր է՝ Առողջապահության նախարարությունը չի կարողանում ԻԱԿ-ի պարզ հարցմանը պատասխանել.
- Դպրոցների աշխատակիցների թեստավորումը ի՞նչ միջոցներով է կատարվելու (արդեն կատարվում) (դրամաշնորհ, պետ. բյուջե կամ այլ)։
- Առկա՞ է կոնկրետ հաշվարկ, թե որքան է կազմում թեստավորման արժեքը։
Հատկապես COVID-ի վերաբերյալ հարցումներին պետական լիազոր մարմինը պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել՝ ժամանակին ու սպառիչ պատասխանելու համար, ինչը չի արվում նախարարության կողմից։ Խախտվել է պատասխանի ժամկետը, անհիմն են պատասխանը հետաձգելու հիմնավորումները։
Կարդացեք նաև