Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ուսանողական թաղամասը նոր տեսք կստանա

Սեպտեմբեր 18,2020 20:45

Գորիս համայնքի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկի՝ Ավանգարդ թաղամասի ճանապարհներն ու մայթերը հիմնանորոգվում են։ Հաշվի առնելով Ավանգարդ թաղամասի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել վերակառուցման ուղղությամբ։

Համայնք -պետություն գործակցության, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են կարևոր նշանակության փողոցներ։ Ավանգարդ թաղամասում են գտնվում նաև Սերո Խանզադյանի տուն թանգարանը, Գորիսի պետական համալսարանը, Մանկավարժական քոլեջը, Գ․Նժդեհի հուշարձանը, զբոսաշրջային ոլորտը սպասարկող հաստատություններ:

Չնայած ճանապարհի տնտեսական և ռազմավարական նշանակությանը, այն համայնքի ամենաանբարեկարգ վիճակում գտնվող հատվածներից մեկն է և վերակառուցելու հրատապությունը խիստ արդիական է: Շինաշխատանքները մեկնարկել են, իրականացվում են ճանապարհների ասֆալտապատում, մայթերի ասֆալտապատում և սալիկապատում, ոռոգման առուների, հեղեղատարի վերակառուցում, հենապատերի կառուցում։ «Գորիսը զբոսաշրջության ոլորտում մրցունակ ծառայություններ առաջարկող քաղաք է, որի դինամիկ զարգացումը նկատելի է ինչպես զբոսաշրջիկների հոսքի, այնպես էլ նոր ծառայությունների ավելացման հարցում։

Ուստի, համայնքի հիմնական խնդիրն է, բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ բիզնեսի համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել նոր բիզնեսների ստեղծման հնարավորությունները »,-նշել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Գորիսի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930