Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տարաձայնությունները չեն խորանալու

Սեպտեմբեր 18,2020 17:44

«Կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ևս կամուրջները չեն վառվելու, և կարծում եմ՝ որոշ չափով ի վիճակի են լինելու (ԵԱՀԿ Մինսկի խմբի խմբ․) համանախագահները լեզու գտնել իրար հետ»,- փորձագետների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը փորձի Ուկրաինայի նման դրսևորումներով հանդես գալ, ապա Հայաստանը ևս կհայտնվի հակասությունների կիզակետում․ «Այսօր դա Հայաստանում արվում է շատ ավելի մեղմ, ավելի շատ փորձելով ազդել երիտասարդ սերունդների վրա, պատրաստել հնարավոր ապագա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը, բայց այսօր, համենայն դեպս, հռչակվում է, որ բան չենք փոխելու։ Դրա համար իմ գնահատականը հետևյալն է, որ այստեղ կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, տարաձայնությունները չեն խորանալու, բայց լուծումը, որը ենթադրելու է միասնական լուրջ քայլեր ևս դժվարանալու է։ Որովհետև մի հարց է բանակցության գործընթացը, մյուս հարցն է, երբ գալիս ես ինչ-որ լուծման, և պետք է քննարկել օրինակ, խաղաղապահ ուժեր, որ երկրներից՝ ինչ հարաբերակցությամբ։ Կարծում եմ՝ այստեղ էական դժվարություններ լինելու են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930