Լրահոս
Օրվա լրահոսը

Երդում տալուց հետո Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանում ստանձնել է իր պաշտոնը

Սեպտեմբեր 18,2020 17:15

Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ս.թ. սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ տեղի է ունեցել Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը և համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի՝ երդում տալուց հետո նա անհապաղ ստանձնել է իր պաշտոնը:

Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավորին ներկայացնելով դատարանի աշխատակազմին՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը մաղթեց նրան արդյունավետ պաշտոնավարում Սահմանադրական դատարանում՝ ի նպաստ իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդման:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի ԱԺՈ-007-Ա որոշմամբ Երվանդ Խունդկարյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930