«Երեկ Սան Ֆրանցիսկոյի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն հարակից հայկական կենտրոնը հրկիզվել է: Խորհրդարանի անունից խստագույնս դատապարտում եմ ազգային եւ կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերին տեղական իշխանությունն ու պատկան մարմինները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտնաբերելու հանցագործներին»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց՝ դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այդ գործողությունների հետեւում, բայց դժվար չէ կռահել, թե ովքեր են հրահրողները՝ հաշվի առնելով Տավուշի սահմանին Ադրբեջանի սադրանքից հետո Սան Ֆրանցիսկոյում հայկական եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմի գործողությունները:
«Փարիզում էլ Կոմիտասի արձանի եւ հայկական այլ հուշարձանների հանդեպ գործողություններ տեղի ունեցան: Մենք քաղաքակիրթ ենք եւ մեզ համար հասկանալի չէ դպրոցի, եկեղեցու, հուշարձանի հանդեպ վանդալիզմը: Բայց նկատի ունենալով, թե ովքեր են դրա հետեւում կանգնած՝ մեր հարեւան որոշ երկրներ, մենք այլեւս չենք զարմանա»,-նշեց Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ