Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամի հաղթահարումը 5 տարի կտևի. Համաշխարհային բանկ

Սեպտեմբեր 18,2020 15:52

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ կորոնավիրուսի պատճառած գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումը կարող է 5 տարի տևել։

«Հնարավոր է՝ խիստ սահմանափակումների վերացումից հետո արագ վերականգնում լինի, բայց գլոբալ տնտեսության լիակատար վերականգման համար 5 տարի կպահանջվի»,- Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարթը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված ճգնաժամը որոշ երկրներում ավելի երկար կտևի, քան մյուսներում և կխորացնի անհավասարությունն աշխարհում, քանի որ աղքատ երկրներն ավելի շատ են տուժելու ճգնաժամից։

ՀԲ կանխատեսմամբ՝ վերջին 20 տարում առաջին անգամ մենք ականատես կլինենք աշխարհում աղքատության մակարդակի աճի։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930