Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգ Պետրոսյանը այսօր հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է». Արման Աբովյան

Սեպտեմբեր 18,2020 15:43

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները փաստարկներ չունեն Գագիկ Ծառուկյանի փաստարկված հայտարարություններին, անցնում են անձնական դաշտ. «Ինչ վերաբերում է այն ընթացքին, որը տեղի է ունենում, ոչ առարկայական, կիսաանձնական դաշտ մտնելով, անհասկանալի ինչ-որ արտահայտություններ, անհեթեթություններ, ցավոք, դա ցույց է տալիս քաղաքական մակարդակը»:

Արման Աբովյանն ասաց. «Գեւորգ Պետրոսյանը այսօր հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է: Գործընթացները քաղաքական դաշտում պետք է լինեն քաղաքական, ավելորդ սրացումներ պետք չեն: Դրա հետ մեկտեղ գոյություն ունի քաղաքական դիսկուրսի մշակույթ: Երբ մենք արտահայտում ենք անհամաձայնություն կամ քննադատություն, նվազագույնը սպասում ենք կամ ադեկվատ հակադարձում, կամ քննարկում: Երբ որ դա չկա, նշանակում է կա՛մ չկա քաղաքական մշակույթ, կա՛մ ասելու եւ հակադարձելու բան չկա: Սրանով իշխանությունները վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի բոլոր քննադատական թեզերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930