Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի անգամ տեսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանի երեսին կանգնեն մի բան ասեն, ես արել եմ, իրենք չեն արել…8 տարի է՝ այս շենքում եմ, բոլորի չափը գիտեմ». Մարուքյան

Սեպտեմբեր 18,2020 15:15

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Ծառուկյան-Փաշինյան բանավեճի մասին՝ ասաց, որ երբ հուշագիր էին ստորագրում, իրեն չեն հարցրել, հետեւաբար չի մտնի դրա մեջ. «Երբ որ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքեւ, դու պատասխանում ես, քո պատասխանը դառնում է գոտկատեղից ներքեւ, հետեւաբար սրան պետք է վերջ դնել»:

Հարցրեցինք՝ իրենք էլ հակառակն են ասում, որ դուք եք կարմիր գծերն անցնում, նախկին իշխանությունների ժամանակ գիտեիք ձեր չափը, գիտեիք՝ ինչպես խոսեիք Սերժ Սարգսյանի հետ, իսկ քանի որ իրենք հանդուրժող են, ձեզ այսպես եք պահում: Մարուքյանը պատասխանեց. «Իրենք ե՞րբ են Սերժ Սարգսյանի հետ խոսել: Մի անգամ տեսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանի երեսին կանգնեն մի բան ասեն, մի անգամ ասեք, որ եղել է: Ես արել եմ, իրենք չեն արել: Ինչ վերաբերում է չափն իմանալուն, 8 տարի է այս շենքում եմ, բոլորի չափը գիտեմ, թե ով իր չափը ոնց է պահել, անգիր գիտեմ, դրա համար իզուր բաներ թող չանեն»:

Հետո Մարուքյանը հավելեց. «Մոտավորապես մի 20 օրից Հայաստանում ցրտերը կընկնեն ու դրա համար նույնպես ընդդիմությունն է մեղավոր: Նույն համատեքստում է, ընդդիմությունը մեղավոր է, որ կորոնավիրուսը շատ է տարածվում, մեղավոր է, որ ներդրումները չեն գալիս, դա էլ երեկվա նոր թեզն է: Ընդդիմության մեղքով հեսա ցրտերը կընկնեն, հետո տերեւաթափ կլինի: Ասել, որ մենք կարմիր գծերը անցել ենք, որտե՞ղ հատեցինք կարմիր գծերը: Մարդը բարձրանում է ամբիոն, ասում են՝ սրիկա, սրիկա՞ ենք, դրան պատասխան չտրվի՞: Պատասխան է տրվում, դառնում է կռիվ»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ձեր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լավը չէին, դուք իրեն ասում էիք՝ սա քո տեղը չի, գնա քո բիզնեսն արա, ինքն էլ ձեզ ասում էր՝ «քո կլասիկ ցավը տանեմ», հիմա ի՞նչ եղավ, ո՞ր փուլից սկսեցին ձեր ջրերը նույն առվով հոսել ու հնարավո՞ր է ավելի լայն համագործակցություն իրար հետ: Մարուքյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում ջրերը նույն առվով, ես իմ խոսքերի տերն եմ: Երբ ես դա ասում էի, նույն դեբատի ժամանակ մյուս քաղաքական ուժերը ոչ մի բան չասեցին: Երբ դրանից հետո սկսվեց պատերազմ մեր եւ ԲՀԿ-ի միջեւ, այդ նույն քաղաքական ուժերը էլի բան չասեցին: Հիմա բոլորը խոսում են Ծառուկյանից՝ ե՛ւ հուշագիր ստորագրողներն են խոսում, ե՛ւ հետը հարսանիք, քեֆի գնացողները: Դրա համար չենք ուզում մտերիմների արանքի վեճի մեջ մտնել: Իրենք իրար հետ ուզեցել են մարդու իրավունքները պաշտպանել, Արցախի խնդիր կա…հուշագիրը մի հատ կարդացեք»:

Մարուքյանն ասաց, որ որտեղ պետք է, որտեղ իրենց օրակարգերը կհամընկնեն, ԲՀԿ-ի հետ կհամագործակցեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930