Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամների հիմնադրամի» գործով լրատվամիջոցները ներգրավվեցին որպես երրորդ անձ

Սեպտեմբեր 18,2020 15:00

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, սեպտեմբերի 18-ին շարունակվեց Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով նիստի քննությունը։

Հիշեցնենք՝ հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել Տիգրան Ուրիխանյանին զրպարտություն համարվող տեղեկություններն հրապարակայնորեն հերքել և փոխհատուցում վճարել։

Դատական նիստի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործով որպես երրորդ անձանց ներգրավվեն Aravot.am, Tert.am, 168.am կայքերը։

Պատասխանող Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը չառարկեց միջնորդության դեմ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, և հետաձգեց դատական նիստը՝ լրատվամիջոցներին ծանուցելու նպատակով։

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930