Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը վարակվել են կորոնավիրուսով։ Քաղաքապետարանի 26 աշխատակիցներ, որոնք շփում են ունեցել նրանց հետ, երեկ թեստավորվել են, բոլորի պատասխանը եղել է բացասական։
Մեր այս տեղեկությունը հաստատեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը։ Նա փոխանցեց, որ թե՛ քաղաքապետը, և թե՛ փոխքաղաքապետը տանն են՝ բժիշկների հսկողության տակ , նրանք իրենց լավ են զգում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ