«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում հայկական տասը ընկերությունների կտրամադրվեն սննդի անվտանգության համակարգի ներդրման պլաններ: Ի լրումն, արտահանման համար առավել լայն հեռանկարներ ունեցող հինգ ընկերությունները կանցնեն սերտիֆիկացման վերապատրաստում:
Հայաստանում ավելի քան 200 ընկերություն արդեն իսկ ներդրել է ISO 22000։2018 չափորոշիչին համապատասխան սննդի անվտանգության կառավարման համակարգ։ Դրանցից 50-ը շարունակում են զարգացնել իրենց սննդի անվտանգության կառավարման համակարգերը:
ISO 22000:2018 համակարգի ներդրումն առավել լայն հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ընկերությունների համար՝ թույլ տալով նրանց ավելի ճկուն լինել միջազգային շուկայի և գործընկերների ընտրության հարցում։
EU NEIGHBOURS east