Հագուստ եւ կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ցույցը դադարեցրին։ Նրանք կառավարության ներկայացուցիչների հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Traders hold a protest action against the new customs duties in front of the RA Government’s building
Արդեն տեղեկացրել էինք, ցույցի մասնակիցներից կազմված փոքր խումբն այսօր հանդիպում էր պահանջել վարչապետի հետ, նրանց ընդունեցին կառավարությունում։
«Հանդիպեցինք Նաիրի Սարգսյանի եւ Սուրեն Ղամբարյանի հետ։ Ինչ հարց ունեինք, բոլորը ներկայացրեցինք, բոլոր խնդիրները ներկայացրեցինք։ Իրենք անձամբ, կետ առ կետ, մեր հարցերը ներկայացնելու են վարչապետին։ Հիմա պետք է սպասենք որոշման։ Մենք հինգ կետ ենք ներկայացրել։ Մեզ ասել են՝ մի քանի օրից պատասխան կլինի»,-ասացին այս հանդիպման մասնակիցները։
«Ասել ենք, որ անհնար է այս ձեւի մաքսազերծումը, թող նորից կիլոգրամներով լինի»,-նշեցին տնտեսավարողները։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից մի քանիսն էլ հրաժարվում էին դադարեցնել բողոքի ցույցը, պնդելով՝ հեշտ լուծվող հարց է, ինչո՞ւ են նորից մի քանի օր ուզում․ «Քանի օր է՝ բողոքի ցույցեր ենք անում, ինչի՞ իրենք տեղյա՞կ չեն խնդրից։ Իր շենքի մոտ մարդիկ ցույց են անում, ինքը խաբար չի՞»։

Traders hold a protest action against the new customs duties in front of the RA Government’s building
Ցույցի մասնակիցները պահանջում էին նաեւ, որ մինչեւ որոշում կայացնելը՝ թույլ տան արդեն ներկրված եւ պահեստում գտնվող ապրանքները մաքսազերծեն հին պայմաններով։
Տնտեսվարողներն ի վերջո որոշեցին այսօր ցույցը դադարեցնել, երեքշաբթի օրը կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անելու․ կառավարությունից խոստացել են՝ այդ օրը պատասխան կլինի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ