Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը՝ ուսանողներին. «Պետությունը պետք է վարձավճարների հարցում աջակցի ուսանողներին»

Սեպտեմբեր 18,2020 13:49

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության ուսանողական խորհրդի գրասենյակի բացման առիթով ուսանողների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ խոսել է հանրությանը մտահոգող խնդիրների մասին. «Ես միշտ ասել եմ, որ մեր ապագան երիտասարդությունը եւ ուսանողությունն են: Սրանք միայն խոսքեր չեն: Գործեր են պետք, որպեսզի երիտասարդը հիասթափված, կոտրված չլինի եւ առաջին դասարանից, որ հույսով, հավատով է գնացել, հասնի նպատակին, պիտանի մարդ դառնա իր երկրի, իր հայրենիքի համար, լավ ընտանիք կազմի:

Բոլորը գիտեն, որ ես օդի մեջ հայտարարություններ չեմ ուզում անել; Պետք է 2021 թվականի հունվարի 1-ից հերթագրել ընտանիք կազմող երիտասարդներին եւ արտոնություն, հնարավորություն տալ: Հատկապես համավարակի պայմաններում պետությունը պետք է վարձավճարները վճարելու հարցում ընդառաջի ուսանողներին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը եւ ընդգծել, որ ուսանողներից շատերի ծնողները ամիսներ շարունակ չեն աշխատել: Իսկ այսօր, երբ նրանցից վարձավճար են պահանջում, հայտնվել են փաստի առաջ: «Արտակարգ իրավիճակում, այս համաճարակի, այս ճգնաժամի պայմաններում ասում են՝, եթե չվճարես դուրս ես մնալու: Ծնողը, որ վեց ամիս չի աշխատել, մի կերպ հացի գումար է աշխատում, վարկ փակում, ինչպե՞ս կարող է մի բան էլ թանկացած ուսման վարձ վճարել: Թող պետությունը սուբսիդավորի. վեց ամիսը ծնողը վճարի, վեցն էլ՝ պետությունը:

Պատգամավորներ են խոսում, որ միայն կաբինետում են նստած: Կուզեմ, որ պատգամավորը դուրս գա, գնա վարչական շրջան, գյուղ, գյուղամեջում հավաքվածների հետ երեք բառ խոսի, հետաքրքրվի՝ ոնց է վիճակները»,- ասել է ԲՀԿ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930