Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրորդ անգամ արժանացել է Շնոբելյան մրցանակի․ հումորային մրցանակ, որը շնորհում են կասկածելի, աբսուրդ մտքերի և ձեռքբերումների համար։ Պարգևատրման արարողությունը կայացել է սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Հարվարդի համալսարանում։
Այս տարի այդ մրցանակին են արժանացել նաև 9 պետությունների, որոնց թվում՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը։ Նրանց բախտակիցների թվում են Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարները COVID-19-ի համավարակը քաղաքական նպատակներով օգտագործելու և ապացուցելու համար, որ քաղաքական գործիչները կյանքի և մահվան վրա ավելի շատ ազդեցություն են թողնում, քան գիտնականներն ու բժիշկները։
Շնոբելյան մրցանակը շնորհվում է 1991թ․-ից։ 10 անվանակարգ ունեցող մրցանակի հանձնումը տեղի է ունենում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունից մեկ ամիս առաջ։
Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 2-րդ անգամ է արժանանում այս մրցանակին։ 2013թ․-ին նա ստացել էր մրցանակը «հանրային վայրերում ծափահարությունները արգելելու համար»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ