Կորոնավիրուսով վարակման դեպքերի գլոբալ աճի ֆոնին Իսրայելը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը կրկին համազգային մասշտաբով սահմանափակումներ է մտցնում։
Սեպտեմբերի 18-ից երկրում նորից փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները, հանգստյան գոտիներն ու լողափերը։ Ռեստորաններին թույլատրել են աշխատել միայն առաքման ծառայություններ մատուցելու համար։ Բնակիչներին արգելված է տնից հեռանալ 500 մետրից ավելի։ Սահմանափակող միջոցները կգործեն առնվազն 3 շաբաթ։
Համազգային լոքդաունի ընթացքում են լինելու Ռոշ խա Շանա և Յոմ Կիպուր հրեական խոշոր տոները։ Բացի այդ, վերջին օրերին Իսրայելում բողոքի ցույցեր են ընթանում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության վարած քաղաքականության դեմ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ