Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստ ներկրողները բողոքի ցույց են անում․ «Սիրելի Շուշանիկ, արի մի հատ էդ 10 «մեշոկը» բացի»

Սեպտեմբեր 18,2020 12:43

Հագուստի եւ կոշիկի ներմուծմամբ եւ առեւտրով զբաղվող քաղաքացիներն այսօր նորից բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։ Նրանք դժգոհում են պետեկամուտների կոմիտեի սահմանած մաքսազերծման նոր պայմաններից եւ նոր արժեքներից։ Ցույցի մասնակիցները պնդում են՝ այս նոր կանոններն ուղղակի կոչնչացնեն իրենց բիզնեսը։

«10 հազար դոլարի ապրանք եմ բերել, 4100 դոլար տվել եմ «ռաստամոժկին», դրանից հետո ասում են՝ 1,5 անգամ թանկացել է, պիտի մուծեք։ Վերացնում են մեր բիզնեսը»,-ասաց առեւտրով զբաղվողներից մեկը։

Ցույցի մասնակիցները վրդովված պատմեցին, որ տարիներ շարունակ մեկ 1 կիլոգրամի համար 6 դոլար են վճարել, բայց այդ գումարը պետական բյուջե չի գնացել․ «Մենք մեղավո՞ր ենք, որ դա բյուջե չի գնացել, անհատների գրպանն է գնացել։ Հերիք եղավ, մենք չենք կարող, էլ ի վիճակի չենք վճարել»։

Նրանց մեկնաբանմամբ՝ սկզբում ՊԵԿ-ը վստահեցնում էր, թե այս նոր կանոնները ԵԱՏՄ կարգավորումներով են պայմանավորված, եւ պետությունը ոչինչ չի կարող անել․ «Հիմա էլ ասում են՝ վերլուծություն ենք արել, կրկնակի գերշահույթ ունեք, դրա համար պիտի թանկանա։ Մի հատ կողմնորոշվեք։ Բոլոր հարցերը լուծե՞լ եք, եկել, կպել եք առեւտրականներին, առաջին բռունցքը առեւտրականների գլխին եք տալիս»։

Այս տնտեսվարողները նաեւ անհասկանալի են համարում պետության նման մոտեցումը տնտեսական ճգնաժամի, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում․ «Համավարակի պայմաններում ինչպե՞ս կարող է մաքսային արժեք բարձրանա, որ չգիտենք 20 օր հետո ինչ կլինի, աշխարհում արդեն երկրորդ ալիքն է»։

Առեւտրականները վիրավորված են, որ ՊԵԿ-ում իրենց մեղադրում են, թե իրական ապրանքի արժեք եւ քաշ ցույց չեն տալիս․ «Իրենք ստում են, որ հատից խուսափում ենք, մենք միշտ ներկայացրել ենք։ Մի մեշոկ ապրանք է գալիս, մենք ներկայացնում ենք, որ դրա մեջ հարյուր կտոր ինչ տեսակի ապրանք է։ Մենք ուզում ենք աշխատենք, պայմաններն են դժվարացնում։ Ասում են՝ նետտո, բրուտո։ Ես ո՞նց կարող եմ հարյուր կտոր ապրանքի մաքուր քաշն ասեմ։ Սիրելի Շուշանիկ, արի մի հատ էդ 10 «մեշոկը» բացի, սաղ «պակետները» բացի, «ցելաֆոնն» առանձին դիր կշեռքին, մեջի «կարտոններն» առանձին դիր կշեռքին, հետո դատարկ «մեշոկը» դիր կշեռքին, դու ինձ մի հատ նետտո ասա, մի հատ էլ բրուտո։ Եթե ասես, ես կասեմ՝ մեր սիրելի պետը ճիշտ է։ Դուք պատկերացնո՞ւմ եք դա ինչ աշխատանք է։ Մենք ի վիճակի չենք, ֆիզիկապես անհնար է բացել դա։ Երեկ այնտեղ չորս մեշոկ բացել եմ, առանձնացրել, որ ինձ չասեն՝ խաբում եմ իրանց, ավիրեցի ապրանքը ու տենց հատիկ -հատիկ լցրել եմ ավտոն ու բերել։ Էս ձեւը ո՞նց կարող է ճիշտ համարվել»։

Նրանք պահանջում էին անձամբ վարչապետի հետ հանդիպում, կարծում են՝ Նիկոլ Փաշինյանի հետ կարող են բանակցել, խնդիրը ներկայացնել ու ընդունելի հայտարարի գալ։ Ցույցի մասնակիցներից կազմված փոքր խումբը հրավիրվեց կառավարություն, պարզ չէ՝ հանդիպումն ում հետ է լինելու։ Այս պահին խումբը ներսում է, իսկ դրսում ցույցը շարունակվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930