Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դե, հիմա հանձնաժողով կկազմվի, թող իրենք ասեն՝ ինչն ենք սխալ արել, մենք շատ շնորհակալ կլինենք, որ մեր սխալները ցույց տան. Հայկ Սարգսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2020 12:56

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ

Պարոն Սարգսյան, ընդդիմությունը պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ասում են՝ նա տապալել է ոլորտը։ Ի՞նչ կասեք այս մասով։

– Ընդդիմության ներկայացրած փաստերից որեւէ մեկը իրականությանը չի համապատասխանում կամ գրեթե չի համապատասխանում, եւ նախարարը շատ հստակ ու հանգամանալի բոլոր հարցերին անդրադարձել ու պարզաբանումներ է տվել։ Ես դժվարանում եմ հասկանալ՝ իրենց միտումը, ընդհանրապես, որն է։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է, որ Արայիկ Հարությունյանի՝ նախարար նշանակվելուց հետո ուսուցիչների մոտ վախի մթնոլորտը երկու անգամ մեծացել է։ Դա աբսուրդ է ուղղակի։ Այսինքն՝ այն ժամանակ ո՞նց է եղել, որ դպրոցում կես դրույքով աշխատող դասատուից, հավաքարարից սկսած՝ որեւէ մեկն իրավունք չի ունեցել որեւէ քաղաքական միջոցառման մասնակցի կամ անգամ մտածի, որ կարող է մտնի նախարարի ֆեյսբուքյան էջում վատ մեկնաբանություն գրի։ Այսինքն՝ վախի ռեալ մթնոլորտ է եղել, բոլորս դրա մասին գիտենք, չէ՞։ Ու Անի Սամսոնյանը բերում է ՀՀԿ-ի ամենավատ ժամանակվա, վախի մթնոլորտի ուռճացված ժամանակվա հետ համեմատություն է անում ու ասում է, որ հիմա երկու անգամ ավելի վատ է վիճակը։

ԱԺում ընդդիմության առաջարկով քննիչ հանձնաժողով ձեւավորվեց, որը պետք է քննի կառավարության պայքարը համավարակի դեմ, քանզի կարծում են, որ սխալ պայքար է տարել, դրա համար էլ հազարից ավելի մահ ունենք այսօր։

– Ես եւ մեր խմբակցությունը կողմ ենք քվեարկել քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը։ Դե, հիմա կկազմվի, թող իրենք ասեն՝ ինչն ենք սխալ արել, փաստեր նշեն, մենք շատ շնորհակալ կլինենք, որ մեր սխալները ցույց տան։ Թող աշխատեն՝ ասեն։

Ձեր անունը, այդուհանդերձ, շատ է շրջանառվում մամուլում, ասում են՝ քրեական հեղինակությունների հետ կապ ունեք, նույնիսկ որոշների համար տանիք եք հանդիսանում, ինչոր հարցեր եք լուծում՝ Ձեր դիրքն օգտագործելով։

– Իմ անձի շուրջ շատ են սուտ, կեղծ ինֆորմացիաներ պտտվում, եւ դրանք ուղղորդված են, բնականաբար, որոշ լրատվականներ էլ ընկնում են էդ ռիթմի մեջ ու շարունակում են էդ ոճով նյութեր գրել՝ հաշվի առնելով, որ ընթերցվող կարող են լինել նման տեղեկատվությունները։

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930