Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր շրջանառելով` Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» իրենց դեմ ուղղված լրատվական հոսքերը. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 18,2020 12:12

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում ակտիվացել է Արցախը որպես տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, խմբավորումների տեղակայման վայր ներկայացնելու վերաբերյալ կեղծ լուրերը։

Այս ամենի հետևում նկատելի է նաև «Թուրքիայի մեծ ականջները»։

Տարբեր ժամանակներում այս թեման առաջ է հրվել, փորձ է արվել Արցախը ներկայացնելու նաև որպես անօրինական զենքի, թմրամիջոցների շրջանառման տարածք:

Ադրբեջանի հիմնական նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն»։

Այս թեմայի ակտիվացումը նաև մեկ այլ պատճառ ունի։ Տավուշյան մարտական գործողությունների օրերին և դրանից հետո,արտերկրի տարբեր լրատվամիջոցներ հոդվածներ էին հրապարակում Թուրքիայի՝ տարբեր ծայրահեղական խմբավորումների զինյալներ հավաքագրելու գործընթացի մասին, որի նպատակը վերջիններիս Հարավային կովկաս փոխադրումն է։

Հատկանշական է, որ այս մասին իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։

Ըստ այդ սցենարի, նախատեսվում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, տարբեր ահաբեկչական խմբավորումներից հավաքագրված համահավաք ստորաբաժանումները ևս մարտի են նետելու և աջակցելու են ադրբեջանական զինուժի գործողություններին։

Արցախի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր շրջանառելով, ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» իրենց դեմ ուղղված լրատվական հոսքերը և քողարկել այն ամենն ինչ իրականում իրենք են անում։

Այն, որ Թուրքիան ավելի մեծ մասնակցություն և դերակատարություն է ունենալու ռազմական գործողությունների վերսկսման հաջորդ փուլում արդեն իսկ կասկած չի հարուցում։

Դա պարզորոշ երևում է այդ երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և Ադրբեջանին հատկացվող աջակցության էական մեծացումից, իսկ թե Թուրքիայի մասնակցությունը ինչ ծավալներով և ինչ ձևով կդրսևորվի կոնկրետ մարտական գործողությունների ընթացքում, դժվար է միանշանակորեն ասել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930