Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ ճշմարտության բաժինն ունեմ, որը երեւի շատ հստակ է». Սամվել Դանիելյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2020 11:53

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու դեմ պայքարողներին միացել էր նաեւ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելով եւ հայտարարելով, որ հոկտեմբերի 1-ից կդադարեցնի կլինիկական գործունեությունը։ Ըստ որում, ոչ միայն բոլոր բժիշկները, այլեւ բուժքույրերն ու մայրապետերը։ Բժիշկներին միացել են նաեւ շահառու ՀԿ-ներ՝ «Առողջության կամուրջ Արմենիա», «MENQ ENQ», «Օգնեմ» հիմնադրամները, «Ֆոնդ 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որոնք բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին:

Մենք զրուցեցինք Սամվել Դանիելյանի հետ։ Դատարան դիմելո՞ւ եք։ «Չէ, ի՞նչ դատարան, կարող է մարդը երկարացնում է, կմտածեմ դիմել-չդիմելու մասին, բայց սովորություն չունեմ դատարաններով հարցերս լուծելու։ Ես իմ ճշմարտության բաժինն ունեմ, որը երեւի շատ հստակ է»։ Բժիշկներին չե՞ք հորդորել չդիմել այդ քայլին՝ հաշվի առնելով այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկներն էլ Սամվել Գրիգորյանի հետ դուրս եկան, բայց ո՛չ վարչապետը, ո՛չ Թորոսյանն ուշադրություն չդարձրին բողոքներին։ Հիմա էլ չեն կարողանում աշխատանք գտնել։ Դանիելյանն ասաց, որ իրավունք չունի խոչընդոտելու մարդկանց սահմանադրական իրավունքի իրացմանը։

ՀԳ 1․ Նշենք, որ կլինիկայի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի նկատմամբ։ Ինչպես մեկնաբանեցին բժշկական շրջանակներից՝ սա պարզ համընկնում է, եւ այս երկու իրադարձություններն իրար հետ որեւէ կապ չունեն։ Ավելին, պնդում են, որ Դաղբաշյանի ու Դանիելյանի հարաբերությունները փայլուն չեն։

ՀԳ 2. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ Աննա Հակոբյանը ստատուս գրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների նախագահի լիազորությունները։ Մինչ մարդիկ տարակուսած էին, թե որն է պատճառը, այս խոհանոցին ծանոթ մեկը հուշեց, որ պատճառը Արյունաբանականի տնօրենի հարցն է, այդ քայլով տիկին Աննան մեղմ «շանտաժի» է ենթարկում ամուսնուն, որ Դանիելյանը, ի հեճուկս Արսեն Թորոսյանի, մնա։ Քիչ ուշ տեղեկացանք, որ շանտաժն արդյունք է տվել Փաշինյանը հայտարարեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը»:

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930