Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեքենաների քանակի կրճատում է տեղի ունենալու, ինչպես ենք սպասարկելու քաղաքացիներին, երբ հիմա, ունենալով այսքան շատ մեքենաներ, չենք կարողանում իրականացնել նորմալ երթուղային սպասարկում». Հրանտ Եղիազարյան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 18,2020 11:39

Հայաստանում 1-1․5 տարվա ընթացքում միասնական երթուղային ցանց կգործի։ Կարգը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Փոխնախարարի խոսքերով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները:

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը կարծում է, որ այս միասնական համակարգը որևէ բան չի փոխի երթուղային սպասարկման ոլորտում։

«Ո՛չ որակի, ո՛չ քանակի, ո՛չ սպասարկման հետ կապված ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ Հիմա էլ նույն մասնավորը սպասարկում է, հետո՞։ Էլի մաշված մեքենաներով փոխադրում են իրականացնելու»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը։

Փոխադրողների միության նախագահը շեշտեց, որ մենք այսօր ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք կազմակերպված երթուղային սպասարկում չունեն, մեքենա չի մտնում այդ գյուղեր, մարդիկ փոխադրում իրականացնում են պատահական մեքենաներով։

«Եթե իրենց ասածով մեքենաների թվաքանակի կրճատում է տեղի ունենալու, ապա ինչպես ենք սպասարկելու քաղաքացիներին, երբ հիմա, ունենալով այսքան շատ սպասարկող մեքենաներ, չենք կարողանում իրականացնել նորմալ երթուղային սպասարկում»,- հարցադրում արեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930