Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպ­րո­ցա­կան ե­րե­խա­նե­րին՝ սկ­սած 6 տա­րե­կա­նից, պար­տադ­րել, որ ա­ռա­վո­տից կե­սօր դի­մակ կրեն, խայ­տա­ռա­կու­թյուն է». Լուսինե Վիրաբյան. «Իրատես»

Սեպտեմբեր 18,2020 11:35

Հե­ռա­վար դա­սե­րից ա­զատ­վե­ցին թե՛ ծնող­նե­րը, թե՛ ե­րե­խա­նե­րը, թե՛ ման­կա­վարժ­նե­րը, սա­կայն դա­սա­ժա­մերն անց­կաց­նե­լու նոր կարգն էլ չի ըն­դուն­վում։ Բա­ցատ­րու­թյու­նը մեկն է՝ կան­խար­գե­լում են հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը։ Բայց ոչ բժշ­կա­կան, ոչ հո­գե­բա­նա­կան, ոչ ի­րա­վա­կան տե­սան­կյուն­նե­րից հիմ­նա­վոր­ված փաս­տարկ­ներ չկան, որ քա­ղա­քա­ցին ըն­դվ­զե­լու փո­խա­րեն միա­նա հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րին։ Թե­մա­յի շուրջ զրու­ցել ենք փաստաբանների պալատի անդամ, փաս­տաբան ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՎԻ­ՐԱ­ԲՅԱ­ՆԻ հետ։

-Դի­մակ կրե­լու պար­տադ­րան­քը տա­րած­վել է դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի վրա, կր­ճատ­վել են դա­սա­մի­ջոց­նե­րը, կան նաև այլ ցու­ցում­ներ՝ պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, դա­սը նս­տած տե­ղից պա­տաս­խա­նել և այլն։ Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։

– Թե՛ որ­պես քա­ղա­քա­ցի, թե՛ որ­պես ծնող, թե՛ որ­պես փաս­տա­բան, շատ բա­ցա­սա­բար եմ վե­րա­բեր­վում այդ ա­մե­նին։ Հաս­կա­նում եմ, որ ապ­րում ենք հա­մա­վա­րա­կի շր­ջա­նում, բայց ա­մեն ինչ պետք է լի­նի ող­ջամ­տու­թյան սահ­ման­նե­րում։ Դպ­րո­ցա­կան ե­րե­խա­նե­րին՝ սկ­սած 6 տա­րե­կա­նից, պար­տադ­րել, որ ա­ռա­վո­տից կե­սօր դի­մակ կրեն, խայ­տա­ռա­կու­թյուն է։ Եվ դա այն դեպ­քում, երբ թույ­լատր­վում են մինչև 60-հո­գա­նոց հա­վաք­ներ, ո­րոնց ըն­թաց­քում չի վե­րահ­սկ­վում, թե ով է դի­մա­կով, ով՝ ա­ռանց դի­մա­կի, ու ինչ հե­ռա­վո­րու­թյուն են պահ­պա­նում մի­մյան­ցից։ Հե­տա­գա­յում մենք այս ա­մե­նի պտուղ­նե­րը քա­ղե­լու ենք։ Զար­մա­նում եմ, որ բժշ­կա­կան ո­լոր­տից որևէ մե­կը չի բարձ­րա­ձայ­նում՝ ար­դյոք դի­մակ­նե­րի գոր­ծա­ծու­մը 100 տո­կո­սով պաշտ­պա­նու՞մ է վա­րա­կից։ Եվ կշեռ­քի վրա պետք է դր­վեն դի­մակ կրե­լու վնաս­նե­րը՝ թթ­ված­նա­յին քաղց, ա­լեր­գիա­ներ, մաշ­կա­յին խն­դիր­ներ։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան հրա­պա­րա­կում­նե­րը շատ հա­կա­սա­կան են։ Ա­ռայժմ մենք չենք տե­սել որևէ փոր­ձաքն­նու­թյան ար­դյունք, գի­տա­կան հոդ­ված, որ ա­պա­ցու­ցում են դի­մա­կի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Գի­տենք, որ հա­մա­վա­րա­կի հենց սկզ­բից հա­կա­սա­կան ցու­ցում­ներ են տր­վել։ Անտ­րա­մա­բա­նա­կան է նաև դա­սա­մի­ջոց­նե­րի կր­ճա­տու­մը։ Ե­րե­խան հոգ­նում է թե՛ ֆի­զի­կա­պես, թե՛ հո­գե­պես, ու չի կա­րող ա­նընդ­հատ նս­տած վի­ճա­կում լի­նել։

-Դուք նկա­տե­ցիք, որ բժիշկ­նե­րը մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­ներ չեն հն­չեց­նում խն­դիր­նե­րի մա­սին։ Ի՞նչ են ա­նում ի­րա­վա­բան­նե­րը՝ քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու ա­ռու­մով։

-Ինքս ա­ռա­ջին քայլն ա­րել եմ. բարձ­րա­ձայ­նել եմ հար­ցը և վար­չա­կան դա­տա­րա­նում բո­ղո­քար­կել իմ իսկ ակ­տը։ Որ­պես քա­ղա­քա­ցի գու­ցե չբո­ղո­քար­կեի, բայց որ­պես ի­րա­վա­բան սա սկզ­բուն­քի հարց է, և հե­տաքր­քիր է, թե դա­տա­րանն ինչ եզ­րա­հանգ­ման կգա։ Նա­խա­պես ա­սեմ, որ ես գնա­լու եմ մինչև վճ­ռա­բեկ դա­տա­րան։

Զրու­ցեց

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930