Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն ձե­ռա­գիրն է, գոր­ծե­լաո­ճը՝ լր­ջա­գույն հար­ցի քն­նար­կու­մը վե­րա­ծել շոուի ու ֆար­սի. «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից որևէ մե­կը  չանդ­րա­դար­ձավ առ­կա խն­դիր­նե­րին. Գևորգ Գոր­գի­սյա­ն. «Իրատես»

Սեպտեմբեր 18,2020 10:51

Իշ­խող ուժն Ազ­գա­յին ժո­ղո­վում ա­պա­ցու­ցեց, որ ար­դեն վա­ղուց կտր­վել է հան­րու­թյու­նից, ժո­ղովր­դից ու, առ­հա­սա­րակ, ի­րա­կա­նու­թյու­նից, այլևս հակ­ված չէ լսե­լու քա­ղա­քա­ցու ձայ­նը. ԱԺ-ում կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թա­ցի հար­ցի քվեար­կու­թյան ա­վար­տից հե­տո «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար ԳԵ­ՎՈՐԳ ԳՈՐ­ԳԻ­ՍՅԱ­ՆԸ: Պատ­գա­մա­վորն ապ­շած է՝ բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը դիր­քո­րո­շում ու կար­ծիք ար­տա­հայ­տող քա­ղա­քա­ցուն պատ­րաստ է խա­վա­րա­միտ ան­վա­նե­լու, ա­սե­լու՝ գլու­խը պա­տին է տա­լիս: Նման ո­րա­կում­նե­րը, ա­սում է, տե­սել ենք՝ ին­չով են ա­վարտ­վել: Ցա­վով է ար­ձա­նագ­րում, որ հե­ղա­փո­խու­թյամբ իշ­խա­նու­թյան ե­կած թիմն այս­քան շուտ փչա­ցավ, այս­քան շուտ մո­ռա­ցավ այն ար­ժեք­ներն ու ար­ժե­հա­մա­կար­գը, ո­րոնք քա­րո­զե­լով ե­կավ իշ­խա­նու­թյան:

 Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյանն այն հա­մոզ­մանն է, որ «17 պատ­գա­մա­վոր 17 հա­մա­կիր չեք կա­րո­ղա­նում հա­վա­քել»:

-Ես չեմ զար­մա­նում Ա­լեն Սի­մո­նյա­նի մա­թե­մա­տի­կա­կան հմ­տու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան վրա, մինչև 100 նա երևի չի կա­րո­ղա­նում հաշ­վել, գու­ցե մինչև 88 կամ 132 է հաշ­վում, բայց փաստ է, որ չի կա­րո­ղա­ցել հաշ­վել, թե քա­նի մարդ էր հա­վաք­վել խոր­հր­դա­րա­նի բա­կում: Նույն ձե­ռա­գիրն է, գոր­ծե­լաո­ճը՝ լր­ջա­գույն հար­ցի քն­նար­կու­մը վե­րա­ծել շոուի ու ֆար­սի: Եվ դա բնա­կան է, երբ հար­ցի վե­րա­բե­րյալ ի վի­ճա­կի չեն գա­ղա­փա­րա­կան բա­նա­վե­ճի մեջ մտ­նե­լու, ա­սե­լիք չու­նեն, բա­նա­վի­ճել չեն կա­րո­ղա­նում, նման կերպ են վար­վում: «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից որևէ մե­կը չկանգ­նեց ու չանդ­րա­դար­ձավ առ­կա խն­դիր­նե­րին: Նրանք ա­մեն մի լու­սա­վոր ու պայ­ծառ բան պատ­րաստ են կր­կե­սի վե­րա­ծե­լու:

Ի՞նչ եք նա­խա­տե­սում ա­նել, այս­քա­նով կա­վարտ­վի՞ պայ­քարն ընդ­դեմ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, թե՞ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի հե՞տ հա­մա­գոր­ծակ­ցե­լու:

-Քն­նար­կում­ներ ենք ու­նե­ցել, հայ­տա­րա­րել ենք, որ հա­վա­քը բաց է ՀՀ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է հե­տա­գա ա­նե­լիք­նե­րին՝ կարևո­րա­գույն խն­դիր ենք դրել մեր առջև, այն է՝ ինչ­պես քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ռե­րե­սել ի­րա­կա­նու­թյան հետ, ո­րով­հետև այժմ հզոր քա­րոզ­չու­թյան մի­ջո­ցով (թող ինձ նե­րեն մեր քա­ղա­քա­ցի­նե­րը) իշ­խա­նու­թյուն­նե­րը լվա­նում են մարդ­կանց ու­ղեղ­նե­րը: Քա­ղա­քա­ցի­նե­րին ա­նընդ­հատ խա­բում են, ու մենք պետք է այն­պես ա­նենք, որ ՔՊ-ն հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րին այլևս չլի­նի իշ­խա­նու­թյուն, ո­րով­հետև կա­ռուց­ված է ստի, խա­բեու­թյան, մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ու մարդ­կանց նուրբ զգաց­մունք­նե­րի հետ խա­ղա­լու վրա: Այդ ա­մե­նը պետք է օր ա­ռաջ վերջ ու­նե­նա, իսկ մենք ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քով պետք է ցույց տանք, որ այն ա­մե­նը, ինչ աս­վել է, ի­րա­կա­նու­թյու­նից հե­ռու է: Քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է տես­նեն դա:

Զրույ­ցը`

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930