«Ես նման տեղեկություն ունեմ, որ Գեւորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի: Ինչպես նաեւ ասել եմ, որ այդ պատճառով ինքը չի կարողացել շարունակել աշխատանքը, որպես սոցապ նախարար»,- այսօր ՔՊ-ի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ հոգեկան խնդիրներ ունեցողներին պետք է օրենքով արգելվի պետական բարձր կառավարման պաշտոններում նշանակվել՝ առանց անունների, ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի ասածը Գեւորգ Պետրոսյանին է վերաբերվում եւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վիրավորում պատգամավորին:
«Քանի դեռ պարոն Ծառուկյանը չի արտաբերել, թե ինքը ու՞մ նկատի ունի, ես շարունակելու եմ կարծել, որ դա վերաբերվում է իմ իմացած անձնավորությանը, որովհետեւ պետական կառավարման համակարգում արվելի ակնառու նման խնդիր ունեցող մարդու ես չեմ ճանաչում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով այն աշխատաոճը՝ Ծառուկյանին ուղղված նամակներով, որ եթե պետք լինի, կլքեմ աշխատանքը, որեւէ այլ գործչի հայտարարությունների լուրջ չի վերաբերվի, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը հստակ անուններ չի հնչեցրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ