«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»,- լրագրողի հարցին հարցով պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցում են կառավարության անդամներ, պատգամավորներ:
Լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը:
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պաշտպանել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որը նախօրեին խորհրդարանում ասել էր. «Բարգավաճ Հայաստանին. «Տիկին Նաիրա Զոհրաբյան, չափորոշիչներից եք խոսում: Գիտե՞ք, թե ինչի մասին են կրթական չափորոշիչները: Դրանցով ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի հանդեպ բռնություն»:
Կարդացեք նաև
«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց։
Գրասենյակի շենքի մուտքի վարչապետին էին սպասում նաեւ մի քանի ցուցարարներ: Վարչապետը նրանց խոստացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում նրանց հետ կհանդիպի եւ կլսի խնդրի մասին:
Լրագրողների որոշ հարցերի պատասխանեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունի, որ իր մի քանի գործընկերներ ցանկություն ունեն տեղափոխվել գործադիր մարմնում աշխատելու: Իշխանական պատգամավորն ասաց, որ այդ ցանկությունն իր գործընկերներինն է եւ առաջիկայում, հավանաբար, պարզ կլինի արդյունքը: Թագուհի Թովմասյանը անուններ չհնչեցրեց՝ ասելով, որ ճիշտ կլինի, որ իրենք ասեն։ Միայն հաստատեց լրագրողների տեղեկությունները, որ Արմեն Փամբուխչյանը նույնպես այդ ցուցակի մեջ է։
Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ, իր գործընկերները իրենց ցանկությունը հիմնավորել են այսպես՝ գործադիր մարմնում կարող են կոնկրետ աշխատանքներ անել, քանի որ գտնում են, որ իրենք ավելի շատ գործ անող են, քան քաղաքական ամբիոնից խոսող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ