«Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը չի խորացել խնդրի մեջ և հապճեպ այս տեսակի նախաձեռնություն է բերել: Կարծում եմ, գոնե ուզում եմ հավատալ, որ խորհրդարանում դա չի անցնի: Իսկ եթե կանցնի, հերթական մինուսը կգրվի մեր երկրի հասցեին»,- անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը:
Նա նշեց, որ իր կարծիքը չի տարբերվում Հայաստանի ժուռնալիստների միության կարծիքից, չի տարբերվում Ժուռնալիստների եվրոպական ընկերակցության կարծիքից:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ