Գյումրու Շիրակացի փողոցում հինգ օր առաջ տեղի ունեցած սպանությունը դեռևս բացահայտված չէ, այս գործով ձերբակալված անձինք դեռ չկան, կասկածյալի կարգավիճակ ունեցողներ՝ ևս։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած մասնակիցների մեծ քանակին, նրանից ոչ մեկը ցուցմունք չի տալիս։
Հիշեցնենք, որ Շիրակացի փողոցում՝ «Դվին» հարսանյաց սրահի ու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան» մոտակայքում, ժամը 18․00-ի սահմաններում զենքի գործադրմամբ՝ դանակներով, մահակներով, քարերով կռիվ էր տեղի ունեցել ու սպանվել էր այդ թաղի բնակիչներից մեկը՝ 35-ամյա Արթուրը կամ «Աթը», որին բնութագրում էին որպես պարկեշտ, հավասարակշռված անձնավորության։
ՀՀ Քննչական կոմիտեից մեզ փոխանցել էին, որ դեպքի հանգամանքներին կանդրադառնան առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ