Սահմանադրական դատարանի (ՍԴ) ձևավորման հետ կապված վերջին զարգացումները Հայ ազգային կոնգրեսը կքննարկի վարչության նիստում, «Ազատությանը» փոխանցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «ՍԴ ձևավորման հետ կապված վերջին զարգացումների և ավելի լայն՝ հեղափոխական օրակարգի իրականացման հետ կապված լրջագույն խնդիրներ են ի հայտ եկել և ստեղծված իրավիճակը այս շաբաթ կքննարկենք ՀԱԿ վարչության նիստում», – ասաց Զուրաբյանը։