Բելառուսի քննչական կոմիտեն երկրի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի դեմ մեղադրանք է առաջադրել ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների հրահրելու համար։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ Կոլեսնիկովան հայտարարություններ է արել «ԶԼՄ-ների և Ինտերնետի միջոցով»։ Կոլեսնիկովային 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս պահին նա գտնվում է մեկուսարանում, հետաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Բելառուսում չեն դադարում նախագահական ընտրություններից հետո ծայր առած բողոքի ցույցերը։ Ցուցարարները չեն ճանաչում ընտրության արդյունքները, որոնցում հաղթանակ էր տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչները հիմնել էին Համակարգող խորհուրդ, որի բոլոր անդամներն այս պահին ձերբակալված են կամ լքել են Բելառուսը, բացառությամբ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ