Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախկին նախագահը՝ պարոն Ջավադյանը, նոր նախագահի հետ խոստացել են մեզ աշխատանքով ապահովել, բայց խաբել են. «Հայինկասացիայի» նախկին աշխատակիցներ

Սեպտեմբեր 17,2020 17:00

«Հայինկասացիայի» շուրջ 200 աշխատակից անգործ է մնալու: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեցին «Հայինկասացիայի» արդեն նախկին աշխատակիցները, որոնք կառավարության առաջ բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց խոսքով, ընկերությունը լուծարվում է հանրապետության բոլոր մասնաճյուղերով՝ Գյումրիի, Վանաձորի, Կապանի եւ այլ քաղաքների: Լուծարման որոշումը բնակիչները օգոստոսի 15-ին ստացել են, սակայն հույս ունեն, որ Կենտրոնական բանկը կվերականգնի կազմակերպության գործունեությունը, քանի որ նախկին աշխատակիցներին տված խոստումը չի կատարել:

«Կենտրոնական բանկի նախկին նախագահը՝ պարոն Ջավադյանը, նոր նախագահի հետ միասին, ասացին, որ ձեզ բոլորիդ աշխատանքով կապահովենք, բայց մենք հիմա անգործ ենք, մեզ խաբել են: 25 հոգու տեղավորել են աշխատանքի «Արարատ» ինկասացիայում, մնացածն անգործ են»,-նշեցին ցույցի մասնակիցները:

Նախկին աշխատակիցները չեն հավատում այն պատճառաբանություններին, թե «Հայինկասացիան» վնասով է աշխատել, պնդում են՝ բարձր եկամտաբերություն է ունեցել, անգամ բանկերում մեծ գումարների հասնող ավանդներ ունեն. «Բոլոր բանկերը եղել են «Հայինկասացիա» ընկերության բաժնետեր, Կենտրոնական բանկը բոլորի ձեռքից վերցրեց եւ դարձավ միակ փայատերը: Մեզ էլ սպառնացել էին լուծարել, որ խնդրել էինք աշխատավարձերը բարձրացնել»:

Նրանց խոսքով, ԱԺ պատգամավորների միջոցով խնդիրը ներկայացրել են վարչապետին, բայց զրո արձագանք է եղել. «Մենք ատեստավորված բարձրակարգ ինկասատորներ ենք, հիմնարկն էլ՝ զենք-զինամթերքով, տեխնիկայով հագեցած էր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930