Լրահոս
Օրվա լրահոսը

1351 մարդ վերակենդանացման բաժանմունքում է. Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 300․000-ին. Ermenihaber

Սեպտեմբեր 17,2020 15:41

Թուրքիայում սեպտեմբերի 16-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.645 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․771 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.342 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 262.602 մարդ, իսկ 1.351 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 296.391 և մահվան 7․249 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 855.180-ի։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930