Երեկ ասուլիսում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հիշեցրել էին, թե անցյալ տարի իր դեմ ցույց անող դաշնակցական երիտասարդներին խոստացել էր նրանց բերած արկղերը լցնել քրեական գործերով ու ետ ուղարկել։ Հարցին ի պատասխան, թե ինչու չի արել, նախարարն այսպես էր պատճառաբանել. «Ինչո՞ւ, որովհետև կարելի է վերցնել այդ ցանկը դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել այդ գործերը և ուղարկել Դաշնակցությանը, այն ժամանակ չեմ արել, որովհետև իրենք հանգստացան և գնացին տներով, և ես ավելորդ չէի ցանկանում, որ իրավիճակը այդ ուղղությամբ բարդանա, բայց եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը: Դրանք ցանկերով կախված են դատախազության կայքում, այսինքն` բոլորը վերաբերում են նախորդ իշխանությանը, այդ թվում դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»:
«Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար, «Անկեղծ ասած» հաղորդաշարի հեղինակ Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ նախարարին մեղադրել է կեղծիք տարածելու մեջ ու հիմնավորել. «Արայիկ Հարությունյանը քրեական գործերն ուղարկելու մասին հրապարակային հայտարարել էր դեռ 2019 թվականի նոյեմբերի 7-ին, երբ ողջ երկրով բազմաթիվ տեսախցիկների առաջ ասաց, թե դիմել է իրավապահներին, այդ քրեական գործերն իրեն ուղարկելու խնդրանքով։ Նախ` նա ստում է, թե այդ հայտարարությունից հետո դաշնակցական երիտասարդները այլեւս բողոքի գործողություններ չեն արել, ինքն էլ տուփերը չի ուղարկել։ Իր խոսքերից հետո մեկ ու կես ամիս մինչեւ դեկտեմբերի կեսերը նստացույցը շարունակվել է, դեռ կարմիր բերետավորներն էլ դեկտեմբերին նրանց բռնի ուժով բերման ենթարկեցին։ Այնպես որ՝ իր խոստումն Արայիկ Հարությունյանը չի կատարել, ոչ թե որ երիտասարդների չբողոքելու, այլ փաստեր չի ունեցել ու մինչեւ հիմա չունի։
Մյուս սուտը։ Նա հայտարարեց նոյեմբերի 7-ին, թե դիմել է իրավապահներին, որ քրեական գործերն ուղարկեն իրենց։ Սուտ է, ու այդ սուտը բացահայտեցին հենց բողոքող երիտասարդները նոյեմբեր 11-ին, մի քանի օր անց պաշտոնական գրավոր հարցումներ ուղարկելով բոլոր իրավապահ կառույցներին»:
Գեղամ Մանուկյանը եթերում ցուցադրեց պատասխանների կրկնօրինակները, «Գլխավոր դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունն ու ոստիկանությունը ասել էին՝ որ որեւէ գրություն չեն ստացել Կրթության եւ գիտության նախարարությունից։ Միայն Հատուկ քննչական ծառայությունն է պատասխանել, որ ստացել է։ Այն էլ պարզվեց, որ Հատուկ քննչական հարցում միայն այն ժամանակ էր ուղարկվել, երբ երիտասարդները Կրթության նախարարություն էին դիմել այդ մասին տեղեկություն ստանալու համար: Երիտասարդների հայտարարությունը ստանալուց հետո միայն նոյեմբերի 13-ին քննչական կոմիտեն ստանում է նախարարի պաշտոնակատարի նամակը, այն էլ շտապել, դրա համար Երեւանից բացակայող Արայիկ Հարությունյանի փոխարեն ստորագրել էր նրա տեղակալը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախարարի պնդմանը, թե այդ քրեական գործերը «ցանկերով կախված են դատախազության կայքում, այսինքն` բոլորը վերաբերում են նախորդ իշխանությանը, այդ թվում դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»՝ Գեղամ Մանուկյանը դա դարձյալ «սուտ» է անվանել ու մանրամասնել. «Այսօր փնտրել եմ դատախազության կայքում։ Նախ` փնտրել եմ կրթության նախարարություն բառով։ 0 արդյունք։ Փնտրել եմ ավագ դպրոց բառով, հայտնաբերվել է 12 հրապարակում, որոնցից քրեական գործ միայն երեքը։ Համալսարան բառով՝ վերջին երկու տարվա կտրվածքով միայն մեկ քրեական գործ։ Չեմ հաշվում ուղղակի Երեւանի պետական համալսարանի ռեկտորի դեմ Արայիկ Հարությունյանի սանձազերծած արշավի շրջանակներում նախկին ռեկտորի դեմ հարուցված քրեական գործը կամ գործերը, որոնցից ոչ մեկը դեռ դատարան չի հասել։ Բայց քրեական գործ բառն այդքան սիրող նախարարը մոռանում է հիշեցնել իր տեղակալի դեմ հարուցված գործը, մյուս տեղակալի խորհրդավոր հրաժարականը եւ առնչությունը այլ քրեական գործի հետ։ Ու անկեղծ ասած մի պահ զարմանում եմ՝ որքան սուտ կարող է կրթության նախարարն ասել մի քանի րոպեում։ Մի՞թե այդքան չի հասկանում գիտության նախարարը, որ մեր երկրում դեռ կան ու կլինեն հիշողություն ունեցողներ»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/Yerkirmedia/videos/332070911336613