«Այն, որ պարոն Սիմոնյանը վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով որ իրեն պետք է տեսներ եւ գտներ՝ վստահաբար տեսել եւ գտել է»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը, որ Ծառուկյանի՝ հոգեկան խնդիրների մասին գրառումը վերաբերում է Պետրոսյան Գեւորգին:
Իվետա Տոնոյանն ասաց, որ քաղաքականության մեջ բարեկրթություն պետք է լինի. «Քաղաքական գործընթաց է գնում ու մենք պատրաստվում ենք իսկապես ամրագրել Սահմանադրության մեջ, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք քաղաքականության մեջ տեղ չզբաղեցնեն: Հիմա թե ով է այս հայտարարության մեջ տեսնում, որ իրեն է սա ուղղված, ինքն է դրա հասցեատերը, սա բացառապես այդ մարդկանց խնդիրն է: Մենք մեր փորձագետների հետ աշխատում ենք»:
Իվետա Տոնոյանը նաեւ նշեց, որ իշխանությունները որդեգրել են անհասցե մեղադրանքներով համեմված գործելաոճ. «Բայց, կարծում եմ, այն ժամանակ, երբ իրենց շատ սիրված դուխ, դուխով արտահայտություններով կունենան այդ դուխը եւ անվանական ինչ-որ բան կասեն, վստահաբար, կստանան նաեւ համարժեք պատասխան»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ