Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Նավալնու համախոհները հայտնել են, որ նրան թունավորել են Տոմսկի հյուրանոցում

Սեպտեմբեր 17,2020 14:14

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու համախոհները հայտնել են, որ հանքային ջրի շիշը, որի վրա գերմանացի մասնագետները գտել են «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքերը, առգրավվել է Տոմսկում Նավալնու հյուրանոցային համարից։ Նավալնու Instagram-ի էջում հայտնվել է Xander հյուրանոցում նրա սենյակի զննությունը նկարահանած հոլովակ։ Ինչպես հաղորդվում է Instagram-ի էջում, հոլովակը տեսագրվել էր օգոստոսի 20-ին՝ Նավալնու թունավորման մասին հայտնի դառնալուց 1 ժամ անց։

«Սա այն շիշն է, որը վերցրել են Տոմսկի հյուրանոցի այն համարից, որտեղ կանգ էր առել Նավալնին և մեր նկարահանող խումբը։ Երկու շաբաթ անց գերմանական լաբորատորիան հենց այս շշի վրա հայտնաբերեց «Նովիչոկի» հետքերը»,- ասվում է տեսանյութում։

Տոմսկի Xander հյուրանոցից հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել այս տեղեկությունները։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ էր զգացել Տոմսկից Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, ինչի պատճառով անձնակազմը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նրան անգիտակից վիճակում շտապ հոսպիտալացրել էին, իսկ օրեր անց՝ տեղափոխել Բեռլին։ Գերմանիայի Բունդեսվերի լաբորատորիան նմուշառում էր կատարել և հայտարարել, թե Նավալնու անալիզներում հայտնաբերվել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ ազդեցության նյութերի խմբին պատկանող թույն։ Այս պահին Ալեքսեյ Նավալնին գտնվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, գիտակցության է եկել և շնչում է ինքնուրույն։

 

 

View this post on Instagram

 

Откуда взялась злосчастная бутылка? Давайте объясним, откуда взялось то, про что нам непрерывно задают вопросы. Так называемая “бутылка с «Новичком»”, ну, а точнее, обычная пластиковая бутылка из-под воды, на которой потом в немецкой лаборатории обнаружили следы боевого отравляющего вещества. Это бутылка из номера в томской гостинице, где останавливался сам Навальный и вся наша съемочная группа. Перенесемся обратно в 20 августа. В этот день часть нашей команды улетела в Москву, часть осталась в Томске доделывать видео. В полете Алексей потерял сознание и начал задыхаться, самолёт экстренно сел. Почти сразу сотрудники ФБК, которые остались в Томске, узнали о случившемся. В этот момент была сделана единственно возможная вещь. Они вызвали адвоката, поднялись в номер, из которого только что выехал Навальный, и начали фиксировать, описывать и упаковывать все, что там нашли. В том числе, и бутылки из-под гостиничной воды. Как это происходило, вы можете посмотреть на этом видео. Никакой особой надежды что-то такое обнаружить не было. Но поскольку нам было абсолютно ясно, что Навальный не “слегка заболел”, не “перегрелся” и Рафаэлкой здесь не поможешь, было решено забрать все, что может хоть как-то гипотетически пригодиться, и передать это врачам в Германии. То, что дело расследовать в России не будут, тоже было достаточно очевидно. Так и вышло: прошел почти месяц, Россия так и не признала отравление Алексея. Спустя две недели именно на бутылке из томского номера немецкая лаборатория обнаружила следы «Новичка». А потом еще две лаборатории, которые брали анализы у Алексея, подтвердили, что Навальный был отравлен именно им. Теперь мы понимаем: это было сделано до того, как он покинул свой номер, чтобы поехать в аэропорт. Сегодня в 20.00 в передаче «Россия Будущего» на ютюб-канале Навальный LIVE Георгий Албуров @alburov расскажет подробности.

A post shared by Алексей Навальный (@navalny) on

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930