Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Ermenihaber

Սեպտեմբեր 17,2020 12:25

Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 16-ին` տեղական ժամանակով ժամը 17։48-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 16․24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մուշին հարակից շրջաններում և Բիթլիսում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Ermenihaber /    haberturk.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930