Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է հետևել, թե արտաքին պարտքը կարևոր սոցիալակա՞ն, թե՞ տնտեսական խնդիր է լուծում: Եթե ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը, ուրեմն ինչ-որ արհեստական շռայլություն է». Գագիկ Մակարյան. «Փաստ»

Սեպտեմբեր 17,2020 11:41

Կարանտինի ռեժիմը լրացուցիչ զգուշացում կլինի ներդրողների համար: Ավելի հստակ՝ արդեն առկա խնդիրներին կգումարվի նաև կարանտինի գործոնը, որովհետև ոչ մի ներդրող ռիսկի չի դիմի՝ տեղեկանալով, որ Հայաստանում հիվանդության մակարդակն ու բուժման ընթացքը այնպիսին է, որ կառավարությունն ինքն է պաշտոնապես կարանտին սահմանում: Անդրադառնալով կարանտինի ռեժիմի տնտեսական ազդեցություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Գ. Մակարյանը նկատեց. «Ձեռնարկությունները վճարելու հնարավորություն չունեն: Նույնիսկ պետական միջոցառումներն էականորեն չփոխեցին իրավիճակը, իսկ կազմակերպությունները պարտքերի խնդիր ունեն: Պարտքերի մեջ խրված են, որովհետև Հայաստանում ընկերությունների մեծ մասն իրար մեջ է առևտուր անում: Այսինքն, շատ բան կապված է գործընկերոջ վճարունակության հետ, բայց շատերը վճարներն ուշացնում են, չեն կարողանում կատարել կամ գործերը կտրուկ վատացել են: Բացի այդ, վճարունակ կազմակերպություն ընտրելու հնարավորություն էլ չկա, որովհետև շատ ոլորտներում վճարունակ ընկերություններ համարյա չկան:

Անվճարունակության պատճառով խնդիրներ են առաջանում, և սա է պատճառը, որ բյուջե քիչ գումարներ են վճարել: Մյուս կողմից՝ պետությունը որոշակի խնդիրներ լուծելու համար արտաքին պարտքն է ավելացնում: Եթե արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ մեծանում է, մենք ռիսկային գոտի կարող ենք մտնել, այս պահի դրությամբ այդ առումով մեծ անհանգստություն չկա: Ուղղակի կարևոր է հետևել, թե արտաքին պարտքը կարևոր սոցիալակա՞ն, թե՞ տնտեսական խնդիր է լուծում:

Եթե ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը, ուրեմն ինչ-որ արհեստական շռայլություն է: Այդ առումով պետք է հաշվետու լինել թե՛ ժողովրդի, թե՛ բիզնեսի, թե՛ տնտեսության, թե՛ միջազգային դոնորների առաջ: Եթե հաշվետվողականությունը ցածր մակարդակում է և կիրառելիությունը կասկածներ է առաջացնում, ապա բոլորս անհանգստանալու իրավունք ունենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930