Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը երկրորդում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Արայիկ Հարությունյանի ակնարկները

Սեպտեմբեր 17,2020 10:05

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-  Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմելով «Բարգավաճ Հայաստանին»՝ ասել էր. «Տիկին Նաիրա Զոհրաբյան, չափորոշիչներից եք խոսում: Գիտե՞ք, թե ինչի մասին են կրթական չափորոշիչները: Դրանցով ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, եւ այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի հանդեպ բռնություն: Այ դա է»:

Արայիկ Հարությունյանն ակնարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեղադրական եզրակացություն, ըստ որի՝ նա խմբակային բռնաբարության է մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորները պարզաբանել էին, որ ավելի ուշ դատարանը նրան արդարացրել է:

ԲՀԿ խմբակցության անդամները սկսել էին ձեռքերով խփել սեղաններին: Իսկ հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էին, թե ԲՀԿ-ն բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանը եւ փաստաբանի հետ քննարկելու են Արայիկ Հարությունյանի «լպիրշ եւ անբարո» պահվածքին իրավական գնահատական տալու հարցը: «Մենք բոլորս ականատես եղանք մի աննախադեպ ցինիզմի: Իմ պատգամավորական եւ լրագրողական գործունեության ընթացքում ես երբեւէ չեմ տեսել նման նախադեպ, որ կառավարության անդամը իրեն վերագրված օբյեկտիվ քննադատություններին, որովհետեւ ինքը իրեն վստահված ոլորտները տապալել է, այդ խնդիրներին ադեկվատ արձագանքելու փոխարեն քննադատությունը արժանապատիվ ընդունելու, հետեւություն անելու փոխարեն՝ անցնի մարդկային բարոյական կոռեկտության բոլոր սահմանները»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930