Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։
NEWS.am–ը պարզեց, որ Չեխիայի Օստրավա քաղաքում գործող IAC–ի արտադրամասում ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռի թարմացման աշխատանքները տևել են 10 օր։ Կառավարական ինքնաթիռը Օստրավա է մեկնել օգոստոսի 4–ին և Երևան ժամանել օգոստոսի 16–ին։ Նույն օրը փոփոխված օդանավի լուսանկարներն արդեն տարածվել էին սոցցանցերում։ Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես համացանցի ֆեյսբուքյան տիրույթում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: