ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կարծիքով կորոնավիրուսը գլոբալ անվտանգության «համար մեկ սպառնալիքն է» և դրա բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից։
«COVID-19-ի համավարակը ճգնաժամ է, որը նման չէ մեր կյանքի և ոչ մի ճգնաժամի։ Ուստի այս տարին նման չի լինելու մյուսներին»,- ասել է նա։
Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսից մահացության դեպքերը շուտով կհատեն 1 միլիոնի շեմը։
Նշելով, որ պատվաստանյութն ինքն իրենով չի հաղթահարի ճգնաժամը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է․ «Բայց պատվաստանյութը պետք է դիտարկել որպես գլոբալ հանրային բարիք, քանի որ COVID-19-ը սահմաններ չի ճանաչում։ Մեզ անհրաժեշտ է բոլորին հասանելի պատվաստանյութ»։
Կարդացեք նաև
Նա կոչ է արել ընդլայնել հիվանդության դեմ պայքարի նոր և արդեն եղած գործիքակազմը և ապահովել կենսականորեն կարևոր բուժումը հատկապես առաջիկա 12 ամիսների ընթացքում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ